Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Տասնամյակների ընթացքում բանակը եղել է Հայաստանի պետականության և անվտանգության առանցքային հենասյուներից մեկը՝ անցնելով ձևավորման, կայացման և լուրջ փորձությունների ճանապարհ։ Այսօր, երբ փոխվում են անվտանգային միջավայրը, պատերազմի բնույթը և հասարակության սպասելիքները, առավել քան երբևէ ակտիվ են քննարկումները բանակի վերափոխման, պրոֆեսիոնալ բանակի մոդելին անցման, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման շուրջ:
Այս հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։