28 հունվարի 2026 – 14:20 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանից Թուրքիա է արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան՝ չհրապարակելով, սակայն, արտահանձնված անձի անունը, հայտնում է «Ազատությունը»:
Թուրքիայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման և փաստաթղթերի կեղծման համար»։
Մեկ տարի առաջ էլ Հայաստանը Թուրքիային էր արտահանձնել երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման հարցման։