Մեր նպատակը հաղթանակն է և լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելը․ Ֆլիկ

​«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ՝ 8-րդ տուրում «Կոպենհագենի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

​«Ամենակարևորը մեր աշխատանքը կատարելն է, հուսալի պաշտպանվելն ու մեր լավագույն խաղը ցուցադրելը։ Մեր նպատակը հաղթանակն է և լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելը։ Մենք պետք է դրսևորենք մեր լավագույն որակները, քանի որ բարդ հանդիպում է սպասվում։ Վստահ եմ մեր խաղաոճի վրա և ցանկանում եմ տեսնել այն խաղադաշտում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

​Նշենք, որ կատալոնական ակումբը 13 միավորով զբաղեցնում է ընդհանուր մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականը։

Leave a Comment