Amazon-ը կրճատելու է մոտ 16 000 աշխատատեղ

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններից մեկը՝ Amazon-ը, հայտարարել է հոկտեմբերյան կրճատումներից հետո ևս մոտ 16,000 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, հաղորդում է ընկերությունը։

«Այսօր մեր կողմից կատարվող կրճատումները կազդեն Amazon-ում մոտ 16,000 աշխատատեղի վրա, և մենք կրկին աշխատում ենք աջակցել բոլոր նրանց, ում աշխատատեղերի վրա ազդել են այս փոփոխությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ տարվա հոկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ Amazon-ը պլանավորում է իրականացնել վերջին երեք տարվա ընթացքում ամենամեծ կրճատումները, որոնք կազդեն մինչև 30,000 կորպորատիվ աշխատակցի վրա։

Leave a Comment