Թաթոյան. Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը երկրում իրական խաղաղություն հաստատելն է

Թաթոյան. Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը երկրում իրական խաղաղություն հաստատելն է

28 հունվարի 2026 – 15:13 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է:

«Մեր առաջարկներն ուժեղ Հայոց բանակի ու անվտանգության մասին:

Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, եթե չունենք կարողություն պաշտպանելու ինքներս մեզ։

Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»,-գրել է նա։

Leave a Comment