Հանուն սեփական կաշվի չբզբզացող Սասունը Եռաբլուրում փաստացի ստորացրել է հայ ժողովրդին՝ շեղելով հանրության ուշադրությունն իրական արտաքին սպառնալիքներից, որոնց պատճառով էր, որ տեղի ուենցավ նույն Հոկտեմբերի 27-ը: Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած մերկապարանոց հայտարարություններին, ապա դրանցով Սասունը հերթական անգամ ի ցույց է դրել յուր տգիտությունն ու նողկալի էությունը՝ մոռանալով այն, թե քանի միլիարդի զենք է Իլհամը որպես ռազմավար հայկական կողմից վերցրել՝ զարմանալով, թե ինչպես կարող էր Հայաստանն այդքան զինվել: Այդ զենքը նախկին իշխանություննե՞րը չէին ձեռք բերել, թե՞ նախկին իշխանությունների կառուցած բանակը չէ, որ Նիկոլը գովաբանել էր 2020-ի ամառային բախումից հետո ու աջ ու ձախ մեդալներ բաժանել: Բայց եթե անգամ աշխարհի բոլոր զնքերն էլ Նիկոլինը լինեին, մեկ է՝ նա մտնելու էր Արցախի վաճառքի թեմայի մեջ, որ հասրտանալուն զուգահեռ ազատվեր ռուսական թոկից, ինչպես խոստովանել էր:
Միաժամանակ Սասունի խոսքերը պետք է բավական խորհրդանշական համարել. Նիկոլի դեպքում նա ճիշտ է. հայը հայի ձեռքով է հաճախ դավաճանվում այնպոս, ինչպես Նիկոլը դավաճանեց սեփական երկիրն ու փաստացի թլպատվեց՝ պահպանելու սեփական կաշին ու իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: