Նիկոլի դեպքում Սասունը ճիշտ է



Եռաբլուր այցելած Միքայելյան Սասունը լրագորղների հետ ճեպազրույցում կոչ է արել չբզբզալ ու ուրախանալ, որ պետականություն ունենք: « Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել, պատմությո՛ւն ուսումնասիրեք, կիմանաք՝ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարելը, Մխիթար Սպարապետին վերացնելը: Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ու՞մ գլխին պետք է թափվեր, մեր գլխին, չէ՞: Մեղավոր չենք փնտրում, բայց միշտ էլ եղել է դավաճանություն»,-մասնավորապես՝ հայտարարել է Սասունը:

Հանուն սեփական կաշվի չբզբզացող Սասունը Եռաբլուրում փաստացի ստորացրել է հայ ժողովրդին՝ շեղելով հանրության ուշադրությունն իրական արտաքին սպառնալիքներից, որոնց պատճառով էր, որ տեղի ուենցավ նույն Հոկտեմբերի 27-ը: Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած մերկապարանոց հայտարարություններին, ապա դրանցով Սասունը հերթական անգամ ի ցույց է դրել յուր տգիտությունն ու նողկալի էությունը՝ մոռանալով այն, թե քանի միլիարդի զենք է Իլհամը որպես ռազմավար հայկական կողմից վերցրել՝ զարմանալով, թե ինչպես կարող էր Հայաստանն այդքան զինվել: Այդ զենքը նախկին իշխանություննե՞րը չէին ձեռք բերել, թե՞ նախկին իշխանությունների կառուցած բանակը չէ, որ Նիկոլը գովաբանել էր 2020-ի ամառային բախումից հետո ու աջ ու ձախ մեդալներ բաժանել: Բայց եթե անգամ աշխարհի բոլոր զնքերն էլ Նիկոլինը լինեին, մեկ է՝ նա մտնելու էր Արցախի վաճառքի թեմայի մեջ, որ հասրտանալուն զուգահեռ ազատվեր ռուսական թոկից, ինչպես խոստովանել էր:

Միաժամանակ Սասունի խոսքերը պետք է բավական խորհրդանշական համարել. Նիկոլի դեպքում նա ճիշտ է. հայը հայի ձեռքով է հաճախ դավաճանվում այնպոս, ինչպես Նիկոլը դավաճանեց սեփական երկիրն ու փաստացի թլպատվեց՝ պահպանելու սեփական կաշին ու իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment