
«Եվրոպան այլևս ԱՄՆ ծանրության գլխավոր կենտրոնը չէ», – այսօր Փարիզում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Այս փոփոխությունը միանգամից չէ, որ տեղի է ունեցել։ Դա համակարգային փոփոխություն է և ժամանակավոր բնույթ չի կրում», – նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Կալլասի համոզմամբ, հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության այս փոփոխությունները՝ Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ուղղությամբ։
«Որևէ մեծ պետություն երբեք իր գոյատևման հարցը չի վերապատվիրակել երրորդ կողմին և հաջողության հասել», – հայտարարել է Կայա Կալլասը։