Կալուգայում՝ Volkswagen-ի նախկին գործարանի տարածքում, հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։
Հրդեհը բռնկվել է փրփրապլաստի վերամշակման (ուտիլիզացիայի) արտադրամասում։ Հրդեհի մակերեսը կազմում է շուրջ 300 քառակուսի մետր։ Գործարանի աշխատակիցների տարհանումը իրականացվել է ձեռնարկության ուժերով։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
