Մեզ կհաջողվի վերականգնել բանակի ուժը և ոգին․ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների շնորհավորանքը

https://arm.sputniknews.ru/20260128/mez-khajvoghvi-verakangnel-banaki-uzhy-ev-vogin-hh-2rd-ev-3rd-nakhagahneri-shnvorhavvoranqy-98168434.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_188:0:1500:984_1920x0_80_0_0_271ec744ab375cca00c1186345b4f998.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, բանակ, հայաստան, շնորհավորանք

ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, բանակ, հայաստան, շնորհավորանք

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ՝ վերջին տարիներին ամեն ինչ արվել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ զինվաած ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շնորհարական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։

«Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել»,- իր ուղերձում է նշել է Քոչարյանը։

Նա հույս է հայտնել, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:

«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին։ Հավերժ փառք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։

Նրա անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել հերոսների անմահ հիշատակին:

Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:

1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:

Leave a Comment