https://arm.sputniknews.ru/20260128/mez-khajvoghvi-verakangnel-banaki-uzhy-ev-vogin-hh-2rd-ev-3rd-nakhagahneri-shnvorhavvoranqy-98168434.html
Մեզ կհաջողվի վերականգնել բանակի ուժը և ոգին․ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների շնորհավորանքը
Մեզ կհաջողվի վերականգնել բանակի ուժը և ոգին․ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների շնորհավորանքը
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ՝ վերջին տարիներին ամեն ինչ արվել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու համար։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T11:04+0400
2026-01-28T11:04+0400
2026-01-28T11:07+0400
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
բանակ
հայաստան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_0:77:1500:921_1920x0_80_0_0_6bbecdc82fcdcf1d993a7e59ff97eda6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ զինվաած ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շնորհարական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։Նա հույս է հայտնել, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին։ Հավերժ փառք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։Նրա անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել հերոսների անմահ հիշատակին:Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_188:0:1500:984_1920x0_80_0_0_271ec744ab375cca00c1186345b4f998.jpg.webp
ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, բանակ, հայաստան, շնորհավորանք
ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, բանակ, հայաստան, շնորհավորանք
ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ՝ վերջին տարիներին ամեն ինչ արվել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ զինվաած ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շնորհարական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։
Նա հույս է հայտնել, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:
Նրա անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել հերոսների անմահ հիշատակին:
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: