Թրամփը հայտարարել է Իրանի ուղղությամբ ԱՄՆ խոշոր ուժերի մոտեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան խոշոր ուժերը մոտենում են Իրանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։

Այովա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Թրամփը կրկին անդրադարձել է Իրանի թեմային՝ հերթական անգամ կրկնելով այն թեզը, թե ԱՄՆ-ը 2025 թվականի հունիսին «ոչնչացրել է նրա միջուկային հնարավորությունները»։

«Եթե ևս մեկ ամիս անցներ, նրանք կունենային միջուկային զենք։ Մենք ստիպված էինք գնալ այդ քայլին»,-հայտարարել է նա՝ մեկնաբանելով Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի իրանական միջուկային օբյեկտների նկատմամբ հասցված հարվածները։

«Հիմա ԱՄՆ հերթական ուժերը շատ գեղեցիկ կերպով շարժվում են Իրանի ուղղությամբ, այնպես որ՝ դեռ կտեսնենք։ Ես հույս ունեմ, որ նրանք կհամաձայնեն գործարքի»,-հավելել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment