Կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

📌Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին ձևավորելով մերկասառույց:

‼️Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment