https://arm.sputniknews.ru/20260127/belgvorvodi-marzum-ats-neri-hardzakumneric-hetvo-3-bnakich-e-viravvorvel-ajd-tvum-mek-erekha-98161911.html
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումներից հետո 3 բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումներից հետո 3 բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա
Sputnik Արմենիա
Վնասվածք ստացած 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։ 27.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-27T18:52+0400
2026-01-27T18:52+0400
2026-01-27T18:52+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
վյաչեսլավ գլադկով
պատերազմ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/19/95079074_0:33:1280:753_1920x0_80_0_0_6e9fcea06234fe0a94476542dc142996.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա է տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Տղամարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հոսպիտալացվել են, հարձակման վայրում վնասվել է ծառայողական ավտոմեքենան։ Վիրավորված 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։ Առաջարկված հոսպիտալացումից երեխայի ծնողները հրաժարվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/19/95079074_116:0:1164:786_1920x0_80_0_0_9f1d802c7d06707144c40540c55ab059.jpg.webp
բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, պատերազմ, ուկրաինա, ռուսաստան
բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, պատերազմ, ուկրաինա, ռուսաստան
Վնասվածք ստացած 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա է տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նովոստրոեվկա-Պերվայա գյուղում վերականգնողական աշխատանքների ընթացքում անօդաչուի պայթյունից տուժել են ձեռնարկության երկու աշխատակիցներ։ Ինքնապաշտպանության մարտիկները նրանց տեղափոխել են Գրայվորոնի հիվանդանոց», – տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Տղամարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հոսպիտալացվել են, հարձակման վայրում վնասվել է ծառայողական ավտոմեքենան։ Վիրավորված 7-ամյա աղջկան շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։ Առաջարկված հոսպիտալացումից երեխայի ծնողները հրաժարվել են։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։