Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թուրքիայում ասել է, որ ՀՀ հետ սահմանի բացումը դրական կազդի տարածաշրջանի վրա

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թուրքիայում ասել է, որ ՀՀ հետ սահմանի բացումը դրական կազդի տարածաշրջանի վրա

27 հունվարի 2026 – 17:28 AMT

PanARMENIAN.Net – Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ով այցով գտնվում է Անկարայում, հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանի բացումը դրական կազդի տարածաշրջանի վրա: Նա այդ մասին ասել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հայ-թուրքական սահմանի բացումն առավել բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության վրա», հայտնում է APA-ն:

Բարոն նաև նշել է, որ Ֆրանսիան սատարում է Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետի շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսը արդեն ավարտված է: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ և տեղում ստացել է մանրամասն տեղեկատվություն Քարակոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախաձեռնության իրականացման հարցում կողմերին հաջողվել է հասնել այնպիսի բանաձևի, որն ամբողջությամբ բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին՝ հավելելով, որ հաջորդ փուլում պետք է կենտրոնանալ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վրա։

Leave a Comment