Սլավոյ Ժիժեկը կոչ է անում Ալիևին ազատ արձակել Բահրուզ Սամադովին – CIVILNET

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Սլովենացի քաղաքական փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը անձամբ դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել OC Media-ի հեղինակ և քաղաքագետ Բահրուզ Սամադովին։ Սամադովը ներկայում ազատազրկված է պետական դավաճանության մեղադրանքով, որը նա հերքում է։ Ժիժեկի կոչը ներկայացված է նամակում, որը համատեղ ստորագրել են նաև Բաքվի հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալթայ Գոյուշովը, Տրենտոյի համալսարանի պրոֆեսոր Ալեսանդրա Ռուսոն և մարդու իրավունքների ռուսական կազմակերպություն OVD-Info-ի համահիմնադիր Դանիիլ Բեյլինսոնը։ Նամակում հեղինակները դատապարտել են Սամադովին 2025-ի հունիսին պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտելը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «բացառապես նրա խաղաղ հակապատերազմական դիրքորոշման պատճառով»։ «Խաղաղ ակտիվիստների նկատմամբ […]

Leave a Comment