
«Խելացի հատվածին վաղուց հայտնի է այն պարզ իրողությունը, որ Հայաստանի կամ հայ հասարակության խորքային խնդիրը բնավ քաղաքական չէ, այլ քաղաքակրթական։ Կոլեկտիվ գիտակցությունը, ռեպետատիվ կերպով և համառորեն չի ապավինում իր ներսում գոյություն ունեցող ազնվազարմ, բարոյական և մտավոր առումով բարձր որակի, թեկուզ թվով սակավ մարդկանց։
Փոխարենը լեգիտիմացնում է մի «էլիտա», որը ոչ միայն դուրս է շպրտված համաշխարհային քաղաքակրթական սեղանից, այլև այդ սեղանին որևէ բան դնելու ունակություն չունի։ ․․․Երբ հասարակությունը նախընտրում է կառավարելի միջակությանը՝ սեփական բարձր չափանիշի փոխարեն, ինքը վերարտադրում է նախրի տրամաբանությունը։ ․․․Քաղաքակրթական պատմությունը ցույց է տալիս պարզ օրինաչափություն․ առաջ շարժվել են այն հասարակությունները, որոնք ճանաչել և պաշտպանել են իրենց որակ կրող փոքրամասնություններին։ Ոչ թե քանակն ու թրենդն է շարժել պատմությունը, այլ չափանիշը։ Այն հասարակությունները, որոնք հրաժարվել են այդ պատասխանատվությունից, դուրս են մնացել համաշխարհային օրակարգից և վերածվել են օտարի որոշումների սպասարկուի»։
Հիմք ընդունելով նաև Արփի Հարությունյանը սույն դիտարկումը՝ «Վերելք» հաղորդաշարը որպես խնդրի լուծում տեսնում է Ազգակիրների միության հիմնումը, որն իր հերթին կնպաստի ժողովրդի վերափոխմանը։
Մանրամասները՝ տեսանյութում