Բացարձակ դասական․ ՈւԵՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կամային հաղթանակին

ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը, որն ավարտվել է մեր ընտրանու կամային հաղթանակով (5:4), եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի ուշադրությանն է արժանացել։

​ՈւԵՖԱ-ի ֆուտզալի պաշտոնական մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ և կից լուսանկարով արձագանքել է հանդիպմանը՝ այն որակելով որպես իսկական թրիլլեր։

​«Բացարձակ դասական (An absolute classic 🍿)»,- գրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը։

Գրառման մեջ օգտագործվել է պոպկորնի նշանը, ինչը խորհրդանշում է խաղի դիտարժանությունն ու անսպասելի զարգացումները։

 

Leave a Comment