Հունվար 27,2026 09:00

Նիկոլ Փաշինյանը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվեր է հրապարակել ու հայտարարել, թե քանի որ 2023-ի համեմատ 2024-ին և 2025-ին զոհերի թիվը նվազել է՝ փաստորեն «ընդհանուր առմամբ երկու տարում շուրջ 95 կյանք է խնայվել»։
«ՉԻ»․ Մեկը հարցնի՝ իսկ դու ի՞նչ կապ ունես դրա հետ։ Մարդը, որի «գերագույն-գլխավոր հրամանատարությամբ» պատերազմ ենք պարտվել ու 4 հազարից ավել զոհ ունեցել, իսկ ինքը հայտարարել է, թե դրա համար մեղավոր չէ (դե ինքն ընդամենը «մոդերատոր» էր, թեև հենց ինքն է խոստովանել՝ կարող էր նաև այնպես անել, որ խուսափեինք այդքան զոհերից), հիմա հանկարծ ճանապարհներին «95 կյանք խնայելը» ներկայացնում է որպես սեփական արժանիք և նվաճում։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: