Տավուշում հակակարկտային կայաններ չեն դնում, դպրոցները չեն նորոգում, որովհետև պետբյուջեում դրա համար «փող չկա», իսկ պատգամավորներին, պաշտոնյաներին պարգևատրելու համար՝ լիուլի կա․ Սարգսյան





Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել։

Իջևան, Բերդ, Դիլիջան համայնքների այգիները, ցանքերը կարկտից անպաշտպան են, սակայն հակակարկտային կայաններ չեն գնում, տեղադրում։

Տավուշի 75 հանրակրթական դպրոցների շենքերից 10-ը կարիք ունի հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման։

Հակակարկտային կայաններ չեն գնում, դպրոցները չեն նորոգում, որովհետև պետբյուջեում դրա համար փող չկա, իսկ Ամանորի առթիվ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմին պարգևատրելու համար պետբյուջեում փող լիուլի կա։

Պարտքերի տակ կքած Հայաստանը նոր վարկեր է վերցնում, հարկերն ու տուրքերը բարձրացնում, որ բարձր պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի։ Քաղաքական կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի՞ չէ․ հենց սա է, որ կա»։




դիտվել է 128 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Leave a Comment