Սպասվում է մառախուղ, մերկասառույց. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունվարի 26-31-ը

‼️Ուշադրություն ‼️
🔻 Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment