Սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ, առավոտյան ժամերին՝ մերկասառույց


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։


 


Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


 


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:


 


Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։


 


Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է մառախուղ։


 


 

Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները՝ այստեղ։

Դիտումների քանակ12

Leave a Comment