ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցի իր էջում Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկերոջը` Սուբրահմանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին:
«Հայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ առաջ մղել նոր հավակնոտ նախաձեռնություններ բոլոր ոլորտներում և նոր բարձունքի հասցնել մեր հարաբերությունները»,-գրել է նա։
