ՀԱՄԱՍ-ը հրապարակել է իսրայելցի վերջին գերու մարմնի կոորդինատները

ՀԱՄԱՍ-ը միջնորդների միջոցով իսրայելական կողմին է փոխանցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված վերջին պատանդի մարմնի կոորդինատները, ասվում է շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամի բրիգադների» հայտարարության մեջ։

«Զինվոր Ռանա Գվիլիի մարմնի վերաբերյալ մենք հաստատում ենք, որ միջնորդներին տեղեկացրել ենք նրա գտնվելու վայրի վերաբերյալ մեր ունեցած բոլոր մանրամասները և տեղեկատվությունտ», – հայտարարության մեջ մեջբերվում է «Ալ-Քասամի» խոսնակ Աբու Ուբեյդի խոսքերը։

 

Leave a Comment