Հայաստանը 20 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ է ստեղծում. Խաչատրյան. «Կիրակի»

Վերջին շրջանում ներքաղաքական թոհուբոհի և միջազգային զարգացումների ներքո` Հայաստանի զինված ուժերին, լայն առումով` անվտանգության համակարգին վերաբերող տեղեկությունները, կարծես, հետին պլան են մղվել։

Այստեղ օբյեկտիվ պատճառ էլ կա` այդ տեղեկությունները չափազանց սուղ են։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի զինված ուժերում, ի՞նչ են մտածել իշխանությունները և ի՞նչ է մեզ սպասվում։  Հյուրընկալել ենք Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին։

Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։

Leave a Comment