Ներկայումս «Արսենալն» աշխարհի լավագույն թիմն է․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «Արսենալի» խաղը՝ անվանելով նրանց աշխարհի ուժեղագույն ակումբ։

«Ներկայումս «Արսենալն» աշխարհի լավագույն թիմն է։ Ուշադրություն դարձրեք Չեմպիոնների լիգային, Պրեմիեր լիգային, Անգլիայի գավաթին և Լիգայի գավաթին։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք մոտենալ նրանց, իսկ նրանք մեզ հնարավորություն կտան հասնել իրենց», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Արսենալը» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 7 միավորով։

Leave a Comment