Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 22-ին դատական հայցով դիմել է դատարան՝ հայցապահանջով ընդդեմ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի(նաքկինում Տեր Արամ քահանա խմբ․)։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Ներկայացվող հայցապահանջը
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պահանջները,Խնդրում ենք՝1. Պարտավորեցնել Ստեփան Արտակի Ասատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը (այդ թվում՝ Բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Արտակի Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։2. Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու որոշման մասի տեղեկություն Դատալեքս համակարգում դեռևս առկա չէ։