Հունվարի 24-ին Վաշինգտոնի ժամանակով կեսօրեից հետո, Երեւանի ժամանակով կեսգիշերին նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը կայցեի Հայաստան։ Այցի օրերը, տեւողությունը գրառումից պարզ չեն, բայց հստակ է, որ ԱՄՆ նախագահը կլինի նաեւ Ադրբեջանում։
Թրամփի գրառումը․ «I want to thank President Aliyev of Azerbaijan, and Prime Minister Pashinyan of Armenia for upholding the Peace Agreement we signed last August. This was a nasty War, 1 of 8 that I have ended, but now we have Prosperity and Peace. In February, Vice President Vance will travel to both Countries to build on our Peace efforts, and advance the Trump Route for International Peace and Prosperity. We will strengthen our strategic partnership with Azerbaijan, a beautiful Agreement for Peaceful Nuclear Cooperation with Armenia, Deals for our Great Semiconductor Makers, and the sale of Made in the U.S.A. Defense Equipment, such as body armor and boats, and more, to Azerbaijan. Thank you! President DJT»
Թարգմանաբար․ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին մեր կողմից ստորագրված Խաղաղության համաձայնությունը հարգելու համար։ Սա զազրելի պատերազմ էր՝ 8 պատերազմներից մեկը, որին ես վերջակետ դրեցի, եւ հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և TRIPP-ի (Թրամփի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին) նախագիծը առաջ տանելու համար։ Մենք կամրապնդենք ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կնքված Խաղաղ միջուկային համագործակցության սքանչելի համաձայնագիրը, մեր հրաշալի կիսահաղորդչային արտադրողների համար գործարքները, ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների՝ զրահաբաճկոնների, նավակների վաճառքը Ադրբեջանին և այլն։ Շնորհակալություն։ Նախագահ DJT»։