Զելենսկին և Թրամփը համաձայնության են եկել Patriot-ի համար Կիևին նոր հրթիռներ մատակարարելու հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին նոր հրթիռներ մատակարարելու հարցում։

«Մեկ ժամ խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Եվ ստացա, քանակը չեմ ասի, PAC-3 հրթիռներ Patriot-ի համա», — ասել է Զելենսկին։

Նախկինում Զելենսկին բազմիցս բողոքել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների պակասից։ Ուկրաինայի զինված ուժերը նաև Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռների կարիք ունեն, որոնք միակն են, որոնք կարող են որսալ ռուսական բալիստիկ հրթիռները։

Դավոս մեկնելուց առաջ Զելենսկին հույս էր հայտնել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում կարող են ստորագրվել Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և պատերազմից հետո տնտեսության վերականգնման վերաբերյալ համաձայնագրեր։ Սակայն ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների համաձայնագիրը համաձայնեցված է, բացառությամբ մեկ հարցի։

Զելենսկին պարզաբանել է, որ Դոնբասի ճակատագիրը մնում է չլուծված. Մոսկվան պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում, ինչը Կիևը մերժում է։

Leave a Comment