ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել երկրի ներսում կապի և ինտերնետի հասանելիությունը:
«Այս գործընթացը, որն ամենաերկարն է Իրանի պատմության մեջ, լրջորեն սահմանափակել է տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը։ Իրանցիները չեն կարողանում շփվել միմյանց կամ երկրից դուրս գտնվող մարդկանց հետ և չեն կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը», – ասել է նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստում, որը նվիրված էր Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
Ըստ Թյուրքի, Իրանի իշխանությունները սկզբում արձագանքել են բողոքի ցույցերին՝ «երկխոսության կոչերով և հայտարարելով պետական սուբսիդիաների կրկնապատկման մասին՝ գների աճի ազդեցությունը մեղմելու համար»։ Հանձնակատարը այնուհետև պնդել է, որ Թեհրանը փորձել է «վարկաբեկել ցուցարարներին՝ նրանց անվանելով ահաբեկիչներ, պետության թշնամիներ և օտարերկրյա գործակալներ»։ Նրա խոսքով՝ անկարգությունների հետևանքով զոհվել են «հազարավոր մարդիկ»։