Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները


Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։

Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները։

Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացնում են Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դավիթ Արախամիան, Ուկրաինայի նախագահի կաբինետի խորհրդական Ալեքսանդր Բևզը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Օլեգ Իվաշչենկոն, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբիում կայանալիք անվտանգության հարցերով եռակողմ խմբում Ռուսաստանը ներկայացված կլինի բացառապես ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակով։ Խումբը գլխավորում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

28 դիտում

Leave a Comment