ԵՄ-ն կասկածներ ունի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության որոշ տարրերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։
«Մենք լուրջ կասկածներ ունենք կապված ձևաչափի, կառավարման և ՄԱԿ-ի կանոնադրությանը համատեղելիության հետ։ Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատել Գազայի համապարփակ խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ, որի շրջանակներում «Խաղաղության խորհուրդը» կկատարի իր առաքելությունը որպես միջնաժամկետ կառավարման մարմին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևի»:
Հիշեցնենք, որ երեկ Դավոսում ստորագրվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են 19 երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ։