Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը, հավանաբար, տեղի կունենա Բուդապեշտում, սակայն դժվար է ասել, թե ովքեր կմասնակցեն կամ երբ այն կարող է տեղի ունենալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում ԵՄ առաջնորդների արտակարգ հանդիպումից հետո։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա վստահություն է հայտնել, որ «վաղ թե ուշ Բուդապեշտում տեղի կունենա խաղաղության գագաթնաժողով»։
«Մենք ճշգրիտ չգիտենք, թե երբ կամ ովքեր կմասնակցեն, բայց հարցը մնում է օրակարգում», -ասել է վարչապետը։
Հունվարի 5-ին, մամուլի ասուլիսում ելույթ ունենալով, Օրբանը հույս հայտնեց, որ «2026 թվականին Ուկրաինայում պատերազմը կավարտվի» և որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կկարողանան հանդիպել Բուդապեշտում, ինչպես նախատեսված էր, խաղաղության համաձայնագիր կնքելու համար։