Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի համաձայնագրերի շուրջ աշխատանքները շարունակվում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրերի վրա աշխատանքները շարունակվում են։

«Վերադառնալով Վաշինգտոն։ Դավոսը հրաշալի էր», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Նա հավելել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ հայեցակարգային համաձայնագրի վրա «աշխատանքներ են ընթանում», և որ այն «հրաշալի կլինի ԱՄՆ-ի համար»։

Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ «աշխարհը երբեք չի տեսել Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված «Խաղաղության խորհրդի» նման բան։ «Այնքան շատ լավ բաներ են տեղի ունեցել», – հավելել է նա՝ անդրադառնալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին իր այցի արդյունքներին։

ԱՄՆ նախագահը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո մշակվել են Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայի վերաբերյալ հնարավոր համաձայնագրերի ուրվագծերը։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը նախկինում բազմիցս պնդել է, որ Գրենլանդիայի սեփականությունը անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգությունն ամրապնդելու և ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետ տեղակայման համար։

Axios-ի տվյալներով՝ նախագահ Թրամփին Ռյուտեի առաջարկած համաձայնագրի նախագիծը նախատեսում է Դանիայի ինքնիշխանության պահպանում Գրենլանդիայի նկատմամբ և կղզու պաշտպանության վերաբերյալ 1951 թվականի համաձայնագրի պայմանների թարմացում։ Սա թույլ կտա ԱՄՆ-ին այնտեղ ռազմական բազաներ և «պաշտպանական գոտիներ» ստեղծել, եթե ՆԱՏՕ-ն դա անհրաժեշտ համարի։

Leave a Comment