Թրամփի՝ Գրենլանդիան նվաճելուն դեմ արտահայտված եվրոպական 8 երկրների նկատմամբ երեկ հնչած սպառնալիքն այսօր չեղարկվել է։ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո որոշել է մեղմել իր հավակնությունները և ներել այն երկրներին, որոնք դրանց դեմ են արտահայտվել։ Այդ երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրք չի սահմանվի, իսկ Թրամփը կբավարարվի Գրենլանդիայում «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգի համար՝ տեղ և կարևորագույն հանքանյութերին հասանելիություն ունենալով։ ԱՄՆ նախագահի համաշխարհային իրարանցում առաջացրած, բայց չեղարկված որոշումները՝ ռեպորտաժում։