Երեկ Ադրբեջանում սգո օր էր: Հարևան երկրում հիշատակում էին խորհրդային զորքերի Բաքու մտնելու 36-ամյակը: Այդ օրը բանակի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Հարգելով նրանց հիշատակը, Ադրբեջանում ոչ մեկը չհիշեց, թե իրականում ինչի համար էին այդ զորքերը Բաքու բերվել ու քանի հայ էր սպանվել դրան նախորդած օրերի ընթացքում: Հայկական ջարդերը հետաքննվե՞լ էին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դե գիտենք, որ խորհրդային տանկերը Բաքու էին բերվել հայկական ջարդերը կանխելու նպատակով, բայց այդ օրվա դրությամբ արդեն տարբեր տեղեկությունների համաձայն 48-300 հայ էր սպանվել Բաքվում, այն էլ՝ դաժանաբար: Եվ այդ ջարդի կազմակերպիչներից և կատարողներից ոչ մեկ պատասխանատվության չի կանչվել: Թեև կարծեմ, ինչ-որ քրեական գործեր հարուցվել էին, դրանցից ոչ մեկն ավարտին չէր հասցվել, ոչ ոք ամբաստանյալի աթոռին չէր հայտնվել ու չէր պատժվել: Փոխարենը՝ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին այդ շեշտադրումները փոխելու և ողջ ուշադրությունը սևեռելու Խորհրդային բանակի և ադրբեջանցիների միջև բախումների վրա»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Հիմա, 36 տարի անց կարող ենք իմանալ, թե իրականում ովքե՞ր էին կանգնած հայկական ջարդերը կազմակերպած ուժերի ետևում: Իսկ ուրիշ անկախ աղբյուրներ կա՞ն, որոնք վկայում են Հեյդար Ալիևի դարի մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: