Բայց հետաքրքիր է դիտել, թե ինչպես են իրենք հենց իրենց խոսքերին հակասում ադրբեջանական օկուպանտները և նրանց երևանյան վիզավիները։
Խնդիրն այն է, որ երբ այդ մարդիկ մեզ պատմում են իբր «խաղաղության» մասին, ակամա հարց է առաջանում՝ իրենք մեզ իրո՞ք հիմարների տեղ են դնում, թե պարզապես արդեն այնքան են անջատվել, որ նույնիսկ հաշվի չեն տալիս թե ինչ են խոսում։
Ինչպե՞ս կարող է խաղաղություն լինել, երբ նույն Ադրբեջանը պահանջում է Հայաստանի բնակեցում իր ցեղակիցներով՝ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի իրականացման շրջանակում։
Կամ պահանջում է միջանցք, որտեղ Հայաստան մտնող ադրբեջանցիները հայի երես չպետք է տեսնեն , այսինքն՝ Հայաստանի հարավով երկրի փաստացի մասնատում (մեծ բարև TRIPP-ին)։
Ինչպե՞ս կարող է խաղաղություն լինել, երբ հայերի ֆիզիկական ներկայությունն իրենց իսկ Հայրենիքում՝ Արցախում, Նախիջևանում, Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիները , համարվում է պատմականորեն անընդունելի։
Սա՞ է ձեր խաղաղությունը։
Խաղաղություն, որը կառուցվում է այն բանի վրա, որ Ադրբեջանը մեծահոգաբար համաձայնվել է մեզ բենզին վաճառել և թույլատրել իր տարածքով Հայաստան հացահատիկ տեղափոխել։
Ի՞նչ խաղաղություն, ի սեր Աստծո։
Դադար եք վիրավորել մարդկանց ինտելեկտը ձեր բարբաջանքներով։
Արման Աբովյան, քաղաքական վեչլուծաբան