
«Մենք օգտագործել կատեգորիա չունենք և չենք կիրառում որևէ մեկի նկատմամբ»- այս մասին այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Աավանեսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն պնդմանը, որ նոր ներդրված առողջության ապահովագրության համակարգում բժիշկներն «օգտագործվելու» են։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որի մասին դուք մեջբերում էիք, նախկին իշխանությունների ժամանակ այ հենց երևի օգտագործվում էր, և հիվանդանոցն էր գտնվում օգտագործված վիճակում, բժիշկն էլ ստանում էր ամսական 50 հազար դրամ, և կխնդրեմ այդ արտահայտությունը չկիրառել բուժանձնակազմի նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը։