Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն այսօր հայտարարությամբ հանդես եկավ ու զղջման խոսք ասաց, որ երեկ սպառնալիքների ներքո ասել էր, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած տիրադավներին։
Aysor.am-ի հետ զրույցում Տեր Արտաշեսն ասաց, որ ամբողջ ճշմարտությունն արտացոլված է իր այսօրվա հայտարարության մեջ։
«Ոչ մի տող կամ միտք՝ այս կողմ կամ այն կողմ»,- նշեց Տեր Արտաշեսը։
Տեր Հայրը հանդիպել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ, փակագծեր, սակայն, չբացեց։
Տեր Արտաշեսը թեմի բոլոր հոգևորականներին, որոնց սպառնում են, քաջության կոչ է անում։
«Ամենակարևորը, որ խիղճները մաքուր ու արդար լինեն»,- ասաց Տեր Արտաշեսը։
Տեղեկությունները, թե երեկ հանդիպում է ունեցել թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հետ՝ Տեր Արտաշեսը հերքեց։
«Հանդիպումներ ունեցել եմ, բայց երեկ չեմ հանդիպել»,- հավելեց Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։