Վերջին օրերն ինձ համար շատ ծանր էին. Վինիսիուս

Վերջին օրերն ինձ համար շատ ծանր էին. Վինիսիուս

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը խոստովանել է, որ ծանր է տարել մադրիդյան երկրպագուների սուլոցները: Բրազիլացին իր մտքերով կիսվել է Չեմպիոնների լիգայի՝ «Մոնակոյի» հետ հանդիպումից հետո (6:1), որտեղ նա դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Վերջին մի քանի օրերն ինձ համար շատ ծանր էին, նաև իմ բոլոր թիմակիցների համար, բայց հատկապես ինձ համար՝ երկրպագուների սուլոցների ու իմ մասին խոսակցությունների պատճառով: Ես ջանում եմ ուժերիս առավելագույնը տալ այս մարզաշապիկի և այս ակումբի համար, որն ինձ այդքան շատ բան է տվել»,- ասել է Վինիսիուսը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment