Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին․ Լավրով

Ռուսաստանն ափսոսանքով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին, մենք, իհարկե, ափսոսանքով ենք հետևում, թե ինչպես է զարգանում իրավիճակը», – հայտարարել է Լավրովը:

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակում ՌԴ-ի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին Հայաստանի հայտարարություններին ՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը տարակուսանքով է վերաբերվում դրանց։ «Մենք միայն տարակուսանքով ենք վերաբերվում։

Leave a Comment