NEWS.am–ի տեղեկություններով, Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն 1 տասնյակից ավել մարդ է ձերբակալել։
Պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am–ը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին գործի շրջանակում ձերբակալվել էր 8 անձ՝ այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Դեկտեմբերի 29-ին էլ նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էր ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։