Գրենլանդիայի ռազմաբազա ավիացիա է ուղարկվում. NORAD

Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության
միացյալ հրամանատարությունը (NORAD) հայտարարել է, որ իր ինքնաթիռները շուտով կժամանեն
Գրենլանդիայի Պիտուֆիկ ռազմաբազա։

Այս ինքնաթիռները ավիացիայի հետ միասին, որը տեղակայված
է ԱՄՆ-ի և Կանադայի մայրցամաքային տարածքներում, «գործի կդրվեն NORAD-ի՝ վաղուց պլանավորված
գործողություններին», X սոցիալական ցանցում հաղորդվում է միացյալ հրամանատարության
օգտահաշվում։

NORAD-ը ընդգծել է, որ միջոցառումները համակարգվել
են Դանիայի իշխանությունների հետ, իսկ գործի դրված ուժերն ունեն բոլոր անհրաժեշտ դիվանագիտական
​​թույլտվությունները։ «Գրենլանդիայի կառավարությունը նույնպես տեղեկացվել է պլանավորված
միջոցառումների մասին»,- ընդգծել է NORAD-ը՝ առանց մանրամասնելու։

 

 

Leave a Comment