Իրանի արտգործնախարարը պարզաբանել է, թե ինչու են չեղարկել Դավոսի գագաթնաժողովին իր մասնակցության հրավերը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներին՝ գագաթնաժողովին իր մասնակցությունը չեղարկելու համար։

Նախարարը X-ի իր էջում գրել է, որ որոշումը կայացվել է «Իսրայելի և նրա ամերիկացի գործընկերների կողմից ստի և քաղաքական ճնշման հիման վրա»։

ՀՏՖ կազմակերպիչները չեղարկել են Արաղչիի մասնակցությունը Իրանում բողոքի ցույցերի ֆոնին։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի կառավարությունը պետք է «պաշտպանի ժողովրդին զինված ահաբեկիչներից, որոնց բացահայտորեն աջակցում է Մոսադը»։

Նա նշել է, որ ֆորումին իր մասնակցությունն արգելելու որոշումը է կայացվել, սակայն «պաղեստինցիների ցեղասպանությունից և 71,000 անմեղ մարդկանց զանգվածային սպանությունից հետո չի չեղարկվել իսրայելցի պաշտոնյաների հրավերը»։

Նա հավելել է, որ եթե ֆորումը ցուցաբերում է «բարոյական սկզբունքներին» նվիրվածություն, ապա այն «պետք է հետևողական լինի, քանի որ բացահայտ կրկնակի չափանիշները միայն ցույց են տալիս բարոյական և մտավոր սնանկությունը»։

Leave a Comment