ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց իր ներդրման «ՆԱՏՕ-ն այսօր գոյություն չէր ունենա»։
«Ես ՆԱՏՕ-ի համար ավելին եմ արել, քան որևէ մեկը։ Չեմ կարծում, որ մենք հիմա ՆԱՏՕ կունենայինք», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կվրդովվի, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից, բայց դրա արդյունքում կխնայի մեծ գումարներ։ Ամերիկացի առաջնորդը նաև կասկածներ է հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնին օգնության հասնելու պատրաստակամության վերաբերյալ։