Դադարեցրեք ինձ ներքաշել այդ «օճառային օպերաների» մեջ․ Մոուրինյու

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ակումբ իր հնարավոր վերադարձի վերաբերյալ լուրերը՝ դրանք համեմատելով հեռուստասերիալների՝ այսպես կոչված «օճառային օպերաների» հետ։

«Դադարեցրեք ինձ ներքաշել այդ «օճառային օպերաների» մեջ։ Կան մի քանի լավ սերիալներ, սակայն դրանք շատ երկար են ձգձգվում։ Բավական է բաց թողնել մեկ կամ երկու սերիա, և այլևս չես կարողանում հետևել սյուժեին։ Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport TV Portugal-ը։

Մոուրինյուն մադրիդյան ակումբը գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։

Սեպտեմբերից մասնագետը զբաղեցնում է «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Leave a Comment