Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ նախագահի տված ճեպազրույցից։
Սիմոնյանը նշեց, որ «ամսաթվերը դեռևս հստակեցված չեն, բայց ես ունեմ հրավեր՝ պատասխան այցի: Իմ գործընկեր տիկին Մատվիենկոն այստեղ էր՝ մեծ պատվիրակությամբ, և ես պատասխան այցի հրավեր ստացա»։