
Այս մասին ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակման մասին հարցին:
«Այս թեմայի շուրջ շահարկումները համարում եմ անտեղի․ այն փաստը, որ ԱԺ 107 պատգամավորները պետք է ծանոթանան զեկույցին, իրողություն է: Կես տարի անցել է, ոչ ոք առիթը բաց չի թողնում սրա մասին խոսելու: Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով մասնակցությանը՝ Սիմոնյանը շեշտել է, որ կարող է հրապարակել ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը. «Հեսա կհրապարակեմ՝ ինչքան եք եկել գործի, վերջին 5 տարին վատ աշակերտի պես չեք գալիս, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չեք մասնակցում: Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել, չեմ հիշում, թե երբ: Խնդիր չկա, կխնդրեմ քարտուղարությանը՝ կկազմակերպեն ձեր բացակաները, անուն առ անուն կհրապարակեմ»: