«Ռեալ Սոսյեդադը» հաղթել է «Բարսելոնային»

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակներում կայացել է կենտրոնական հանդիպումներից մեկը․ Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը» ընդունել էր մրցաշարի առաջատար «Բարսելոնային»: Հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն:

Խաղն ավարտվել է տանտերերի՝ «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակով՝ 2:1:
Հատկանշական է, որ «Բարսելոնան» խաղն ավարտել է թվային առավելությամբ: 88-րդ րոպեին կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Կառլոս Սոլերը:

Այս պարտությունից հետո «Բարսելոնան» պահպանում է առաջատարի դիրքը՝ իր ակտիվում ունենալով 49 միավոր: «Ռեալ Սոսյեդադը» 24 միավորով 9-րդն է։

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» կազմում է ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արսեն Զախարյանը, որը ընդգրկված չի եղել հայտացուցակում։

Leave a Comment