ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Փաստ օրաթերթի կողմից հրապարակված տեղեկատվությանը, նշելով, որ «փաստը» (տեղեկատվությունը) կեղծ է:
Կից ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։
«Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։
Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։»
Մեջբերված տեղեկատվությունը կեղծ է և որևէ կերպ կապ չունի իրականության հետ:
Ասեմ ավելին. ես չեմ ճանաչում ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչության պետին:
Ամփոփելով վերոգրյալը, պահանջում եմ անհապաղ հերքում տարածել:
ՊԵԿ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Սերգեյ Մուրադյանը։